Հրաձգություն Բրազիլիայի քրիստոնեական եկեղեցում. զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ

Ոստիկանությունը գիտի` ով է կրակել, այժմ պարզում են հանցագործության դրդապատճառները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Բրազիլիայի կաթոլիկ եկեղեցիներից մեկում ժամերգության պահին հրաձգություն է սկսվել։ Այս մասին հայտնում է НТВ–ն։

Նշվում է, որ Սան Պաուլուի մոտ գտնվող Կամպինաս քաղաքում զինված չարագործը մտել է տաճար ու սկսել է կրակել։

Նա սպանել է չորս մարդու, հետո ինքնասպան է եղել հենց խորանի առաջ։ Եվս չորս քաղաքացի վիրավորվել են։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել։ Ավելի ուշ մեկը մահացել է։

Ոստիկանության տվյալներով` հանցագործը մենակ է եղել։ Նրա ինքնությունը պարզել են։ Հայտնի է, որ նա 49 տարեկան էր, ապրում էր նույն քաղաքում։

Ոստիկանությունը պարզում է հանցագործության դրդապատճառները։