Հայաստանում կտրուկ կրճատել են զինվորական կոմիսարիատների քանակը

Զինվորական կոմիսարիատների կրճատումը կապված է օպտիմալացման և նրանց աշխատանքի բարելավման հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը մոտ երեք անգամ կրճատել է զինվորական կոմիսարիատների քանակը։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Զինվորական համազգեստով յուրաքանչյուր ոք պետք է իմանա. ԵԽ–ի բացառիկ նախագիծը Հայաստանում

45 զինվորական կոմիսարիատի փոխարեն հիմա երկրում կլինի 14։ Կրճատումները կապված են օպտիմալացման նախագծի հետ։ Այն նախարարությունում մշակվել է այն ժամանակ, երբ Վիգեն Սարգսյանն է զբաղեցրել պաշտպանության նախարարի պաշտոնը։

Հենց այդ ժամանակ գերատեսչությունը նախաձեռնել է օպտիմալացում` զինվորական կոմիսարիատները միավորելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։ Այսպիսով` Երևանում յոթի փոխարեն մնացել է չորս նոր կոմիսարիատ։ Միաժամանակ, յուրաքանչյուր մարզում ստեղծվել է մեկական զինվորական կոմիսարիատ նախկին 28–ի փոխարեն։

Առանձին կգործի նախարարության զինվորական կոմիսարիատը։