ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. «Եվրատեսիլ 2016»-ի մասնակից, երգչուհի Իվետա Մուկուչյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգի հայերեն տարբերակը։
«Սեր, կարոտել եմ քեզ։ Ես շատ մեծ ցանկություն ունեի կատարելու Շառլ Ազնավուրի «Quand Tu M'Aimes» երգը, որը հայերենով կոչվում է «Երբ սիրում ես ինձ»։ Կարծում եմ, որ այս երգը պետք է նաև կնոջ շուրթերից հնչի»,– գրել է նա։
Երգչուհին նշել է, որ երգը նվիրվում է մեծն մաեստրո Շառլ Ազնավուրի հիշատակին։ Երգի հեղինակը հենց Ազնավուրն է, հայերեն է թարգմանել Պերճ Թուրաբյանը։
Հիշեցնենք` 94 տարեկան Շառլ Ազնավուրը մահացավ այս տարվա հոկտեմբերի 1–ին։ Մինչև կյանքի վերջին օրերը նա համերգներ էր տալիս, երգեր ու գիրք էր գրում, հարցազրույցներ էր տալիս։