Լարսը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար. ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լեռնանցքում բուք է և ցածր տեսանելիություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Աշոցք գյուղում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 12-ին ժամը 15:40-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հայաստանի որոշ շրջաններում ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Լեռնանցքում բուք է և ցածր տեսանելիություն:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: