«Մխիթարյանն օրինակ է հետխորհրդային տարածքի բոլոր ֆուտբոլիստների համար». Բայրամյան

«Ռուբինի» առաջատար խաղացողներից մեկը պատմել է Հայաստանի հավաքականում խաղալու հեռանկարների մասին և ասել իր կուռքի անունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի — Sputnik. Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը բացահայտել է, թե ով է ժամանակակից ֆուտբոլիստներից իր համար օրինակելի։ Այս մասին նա պատմել է «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում։

Ո՞վ կդառնա Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը. ՀՖՖ–ն փոփոխություններ է արել քվեարկության մեջ

«Ինձ թվում է` Հենրիխ Մխիթարյանը, օրինակ է բոլորիս` հետխորհրդային տարածքի ֆուտբոլիստների համար։ Նա և Անդրեյ Արշավինը։ Ոչ ոք այլևս նման բարձունքների Եվրոպայում չի հասել։ Այդ իսկ պատճառով, ես հետևում եմ Հենրիխի կարիերային, ուրախանում նրա հաղթանակներով։ Ինչպես և շատերը Ռուսաստանում։ Մխիթարյանը բարձր խաղային մակարդակ ունի, որին կցանկանայի մի օր հասնել», – նշել է ֆուտբոլիստը։

Իր` Հայաստանի հավաքականում խաղալու ցանկության մասին հարցին ի պատասխան, ֆուտբոլիստը նշել է, որ նրան հրավիրել են, սակայն հավաքականին միանալ նա դեռ չի շտապում։

«Նախ` ես մեծացել եմ Ռուսաստանում և ապացուցելու եմ երկրի գլխավոր թիմում մի օր մարտահրավեր ստանալու իրավունքը։ Երկրորդ` որպեսզի լեգիոներ չհամարվեմ պրեմիեր լիգայում», – ընդգծել է Բայրամյանը։

Պարբերականն իր հերթին սադրիչ հարց է ուղղել. «Դուք գերադասո՞ւմ եք Ռուսաստանի հավաքականը Հայաստանի հավաքականից»։

Բայրամյանը չի ընկճվել և պատասխանել է, որ չի խոսում իր նախասիրությունների մասին, պարզապես փաստն է արձանագրում. նրան կարող են հրավիրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի հավաքական։