Սննդի օբյեկտի տնօրենն աշխատակցուհուն ստիպել է ընտրել կոնկրետ թեկնածուի

Бюллетени для голосования
Արմավիրի բնակչուհին գործատուի վերաբերյալ հաղորդում է ներկայացրել իրավապահներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik.  Արմավիր քաղաքի մի բնակչուհի, դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ աշխատավայրում իր անմիջական ղեկավարը՝ սննդի օբյեկտի տնօրենն իրեն հարկադրել է դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել առաջադրված պատգամավորության թեկնածուներից մեկի օգտին:

Люди на избирательном участке во время голосования (9 декабря 2018). Еревaн
Առանց լուրջ խախտումների. եվրոպացի դիտորդները գնահատել են ԱԺ ընտրությունները

Իսկ երբ իմացել է, որ իր մատնանշած անձին չի ընտրել, աշխատակցուհուն ասել է այլևս աշխատանքի չգալ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Կինը նաև հայտնել է, որ 2018թ. հոկտեմբերի 21-ին կայացած Արմավիրի  քաղաքապետի ընտրությունների օրը տնօրենը նույն կերպ իրեն պարտադրել է քվեարկել քաղաքապետի թեկնածուներից մեկի օգտին:

Կնոջ հաղորդման հիման վրա Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ  քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է` ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրողին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը։

Քրեական գործը նախաքննությունը  կիրականացնի ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: