Ուժեղ հրդեհ Պենզայի բնակելի շենքերից մեկում. հայ տղամարդ է մահացել

Պենզայում ավելի քան 21 հրշեջներ հանգցրել են բնակելի շենքում բռնկված հրդեհը։ Կրակը մարել է վեց միավոր հատուկ փրկարարական տեխնիկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Պենզայում բռնկված հրդեհի հետևանքով հայ է մահացել, հաղորդում է ՍՄԻ 85–ը` հղում անելով Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության Պենզայի շրջանի մամուլի ծառայության պետին։

Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենայում հրդեհ է բռնկել

Նշվում է, որ Տերնովսկի փողոցի բնակելի շենքում ամբողջությամբ այրվել է №1 բնակարանը։ Հրդեհի մակերեսը կազմել է 90 քմ։

Մահացած տղամարդու մասին առաջին տեղեկությունը հայտնվել է սոցցանցերում ուշ երեկոյան։ Օգտատերերից մեկը հաղորդել է, որ հրդեհի հետևանքով մահացել է լավ մարդ` Ալիկ քեռին։ Այսօր այդ տեղեկությունը հաստատել է Պենզայի հայ համայնքը։

Մահացած տղամարդը երկար տարիներ եղել է սփյուռքի ներկայացուցիչ։ Կազմակերպությունում պատմել են, որ Ալիկը շատ գթասիրտ էր և օգնում էր կարիքավորներին։

Հրդեհի մասին ազդանշան ստանալուց հետո դեպքի վայր է ժամանել վեց միավոր հատուկ փրկարարական տեխնիկա։ Բնակելի շենքում հրդեհը հանգցրել են 21 հրշեջներ։