ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի անդամներն իրենց շտաբում հետևում են ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին, տարբեր ընտրատեղամասերում տեղի ունեցող քվեաթերթիկների հաշվարկներին:
Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հաշվարկի ընթացքին հետևում են փոխվարչապետներ Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը, վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյան, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը, կառավարության և դաշինքի այլ անդամներ:
Ակնկալվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: