«Սա պարտություն է, սակայն ոչ մեր ընտրողների». ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:
Sputnik

Այս պարտության մեջ ՀՅԴ.-ն տեսնում է մի շարք պատճառներ, որոնք կետ առ կետ ներկայացրել է տեսաուղերձում:

Որպես առաջին պատճառ մատնացույց է արվում այն հանգամանքը, որ ընտրողն իր ձայնը տվել է անհատին, այլ ոչ գաղափարին կամ ծրագրին: Երկրորդում նշվում է, որ ընտրության մասնակիցների մի ստվար հատվածը  կենտրոնացել է «ներքին թշնամու» կերպարի վրա ու «ապշելու աստիճան անհոգ է արտաքին եւ ներքին վտանգներին հանդիման»:

Մանրամասները՝ դիտեք տեսաուղերձում: