Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն է մտցրել

Մակրոնը համաձայնել էր զիջումների գնալ, սակայն ակցիաները չէին դադարել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ մտցնելու մասին:  Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փարիզը վերածվել էր դժոխքի․ «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի սարսափելի կադրերը

«Դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ից:

Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկզբից ի վեր ձերբակալվել է ավելի քան 4000 մարդ:

Իրավապահների հետ զանգվածային բախումներից, արցունքաբեր գազի կիրառումից, հարյուրավոր մարդկանց ձերբակալումից և վանդալիզմի համատարած դրսևորումից հետո նախագահ Էմանուել Մակրոնը համաձայնել էր զիջման գնալ ու հետաձգել բենզինի՝ հունվարի մեկից ծրագրված թանկացումը:

Սակայն նույնիսկ այս քայլը չի բավարարել «դեղին անթև բաճկոններին», որոնց միացել են նաև ուսանողները, ինչպես նաև մեծ թվով անարխիստներ երկրի տարբեր հատվածներից: