ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել, որտեղ հայկական բանակի զինծառայողներն ուրախ ազգային երաժշտություն են նվագում և պարում են` ուրախություն պատճառելով նաև իրենց շուրջ հավաքված քաղաքացիներին։
Թեև տեսանյութը հրապարակվել է երեկ` ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ավարտից անմիջապես հետո, Արծրուն Հովհաննիսյանը հատուկ նշել է, որ այն ընտրության հետ կապ չունի և ավելացրել` զինվորներն ուղղակի ուրախանում են։