«Մենքը» ապագա Ազգային ժողովը միաբևեռ է որակում

Министры труда и социальных вопросов Мане Тандилян и юстиции Артак Зейналян на заседании правительства Армении (17 мая 2018). Еревaн
Խորհրդարան չանցած «Մենք» դաշինքն ընտրություններում ծրագրային պայքար չի տեսել, Ազգային ժողովն էլ համարում է միաբևեռ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Վերջին 20 տարում Հայաստանում առաջին անգամ տեղի են ունեցել ընտրություններ, որտեղ իր գործուն ազդեցությունը չի ունեցել կրիմինալը, փողաբաժանությունն ու կեղծիքները: Դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին նման հայտարարություն է տարածել նախնական արդյունքներով խորհրդարան չանցած «Մենք» դաշինքը։

Александр Крылов во время телемоста Еревaн-Москвa по итогам выборов в НС РА (10 декабря 2018). Москвa
Թավշյա հեղափոխության «գունավոր» բնույթը չի հաստատվել. ռուս փորձագետ

«Այո՛, այս ընտրություններն անցել են առանց էական խախտումների և միջադեպերի, բայց նաև ակնհայտ է բոլորի համար, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում բովանդակային, գաղափարական և ծրագրային պայքար այդպես էլ տեղի չի ունեցել, որի արդյունքում էլ ունեցանք միաբևեռ Ազգային ժողով, ինչը երկրի զարգացման տեսանկյունից և խորհրդարանական կառավարման համակարգի կայացման առումով դրական երևույթ չէ»,– ասված հայտարարության մեջ։

«Մենք» դաշինքը շնորհակալությունն է հայտնում իր ընտրողներին` վստահության համար` նշելով, որ յուրաքանչյուր քվեն պարտավորեցնում է ավելի մեծ թափով աշխատել և ստեղծել գաղափարակիցների բանակ` հանուն Հայաստանի և ՀՀ քաղաքացու բարօրության: