Գեղարքունիքում վրաերթի են ենթարկել լրագրողին. նա տեղում մահացել է

Վարորդը չի փախել և ներկայացել է ոստիկանության բաժին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը Ոստիկանության Մարտունու բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Մարտունի քաղաքի Միկրոթաղամաս, որտեղ հայտնաբերել են քաղաքացու դի։

Սարսափելի դեպք Հայաստանում. վագոն–տնակում այրված դիակ են հայտնաբերել

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 14։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Անդրանիկի փողոցում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սամվել Թաթոյանը իր վարած Nissan մակնիշի 35 ZF 715 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սյոմիկ Մարկոսյանին, որը տեղում մահացել է։ Նա աշխատում էր «Գեղամա» հեռուստաընկերությունում՝ որպես լրագրող։

Ըստ կայքի՝ վարորդը դեպքի վայրից մեղայականով ներկայացել է ոստիկանության Մարտունու բաժին։