Սերգեյ Լավրովն ու Տիգրան Սարգսյանը նշել են, որ ԵԱՏՄ հեղինակությունն աշխարհում բարձրացել է

Встреча главы МИД России Сергея Лаврова с председателем Коллегии Евразийской экономической комиссии Тигрном Саркисяном (13 марта 2017). Москвa
ԵԱՏՄ գործունեության միջազգային օրակարգի վերաբերյալ կարծիքների փոխանակում է տեղի է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։ Մանրամասներ է հայտնում ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Председатель КГД Армении Давид Ананян встретился с журналистами после заседания правительства (1 июня 2018). Еревaн
Առաջարկել ենք ԵԱՏՄ–ում էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգ ներմուծել. ՊԵԿ նախագահ

Զրույցի ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվել ԵԱՏՄ մարմիններում 2018 թվականին Ռուսաստանի նախագահության արդյունքների ամփոփմանը։

Բացի այդ, ԵԱՏՄ միջազգային օրակարգի վերաբերյալ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել։

Հանդիպման մասնակիցները բավարարվածությամբ նշել են Միության զարգացումը, միջազգային հարթակում նրա հեղինակության բարձրացումը և օտարերկրյա գործընկերների` ԵԱՏՄ–ի հետ համագործակցության աճող շահագրգռվածությունը։