ԱԺ արտահերթ ընտրության քվեարկությունը մեկնարկեց

Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր ընտրատեղամասերը բացվեցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ-ում մեկնարկեց Ազգային ժողովի արտահերթ ընտրության քվեարկությունը: 2010 ընտրատեղամասերն առավոտյան 08:00-ից սկսեցին աշխատանքը:

ԱԺ ընտրություն. ի՞նչ դեր ունեն դիտորդը, ԶԼՄ-ն և վստահված անձը

Նշենք, որ այս ընտրությունները ՀՀ-ում արտահերթ են՝ պայմանավորված մայիսին թավշյա հեղափոխության արդյունքում իրականացված իշխանափոխությամբ։

Հայաստանի ամբողջ տարածքը բաժանված է 13 ընտրատարածքի, որից 4-ը՝ Երևանում, 9-ը՝ մարզերում:

Ոստիկանության հրապարակած ընտրողների վերջնական ցուցակների համաձայն` ՀՀ-ում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 2 մլն 573 հազար 779 քաղաքացի։

Ընտրատեղամասերը կգործեն 12 ժամ՝ մինչև 20:00-ն:

ԱԺ արտահերթ ընտրության մասնակցում են 11 քաղաքական ուժ` 2 դաշինք և 9 կուսակցություն։