Ինչպես մաքսակետում հերթ չկուտակել. Բելառուսն իր փորձը ներկայացրել է Հայաստանում

Մաքսակետում սկսել են ստուգել բեռնատարների վարորդների անձնագրերը։ Այս հանգամանքը թույլ է տալիս ավելի արագ հատել սահմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի –Sputnik. Բելառուսի պետական մաքսային կոմիտեն հաջողությամբ փորձարկել է պետական ծառայությունների նոր ձևաչափը։ ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստից հետո Sputnik Արմենիայի թղթակցին այս մասին հայտնեց Բելառուսի պետական մաքսային կոմիտեի նախագահ Յուրի Սենկոն։

Մաքսային ծառայության աշխատակիցներն անձամբ են ստուգելու բեռնատարների վարորդների անձնագրերը։ Նորամուծությունը սկզբում փորձարկել են Լեհաստանի սահմանին գտնվող Կոզլովիչի հսկիչ անցակետում։

Ինչպես մաքսակետում հերթ չկուտակել. Բելառուսն իր փորձը ներկայացրել է Հայաստանում

«Կոզլովիչիում մաքսակետի թողունակությունը մեծացրել ենք 27%–ով հենց այն պատճառով, որ բոլոր գործառույթները մեկ պատուհանի սկզբունքով ենք իրականացնում։ Առանց ենթակառուցվածքների զարգացման համար հավելյալ գումար ծախսելու մենք արդյունքի ենք հասել։ 2019 թվականի հունվարի 1-ից մենք այդ համակարգը կներդնենք ևս մի քանի անցակետերում», – ասաց նա։

Կովկաս–Փոթի լաստանավային փոխադրումների խափանումները կվնասեն Վրաստանին և Հայաստանին

Սենկոն այցելել է հայ–վրացական սահմանին գտնվող «Բագրատաշեն» հսկիչ անցակետ։

«Տեսա, թե ինչ են արել հայ գործընկերները։ Շատ լավ և արագ սպասարկվում են երրորդ երկրներից ու Եվրասիական միությունից, այդ թվում Բելառուսից եկող բեռները։ Հաճելի էր համոզվել, որ մեր գործընկերները լավ և հստակ են աշխատում», – ասաց Սենկոն։

Նշենք, որ Եվրասիական միության երկրները քննարկում են հինգ երկրների տարածքում ապրանքների շարժի վերաբերյալ տվյալների օպերատիվ փոխանակման հարցը։ Բարեխիղճ բեռնափոխադրողներին ավելի արագ կստուգեն, իսկ մաքսանենգներին բացահայտելն ավելի կհեշտանա։