Մուսալեռ գյուղում պայթել է վառարանը. կա զոհ

Նախնական տվյալներով վառարանը եղել է ինքնաշեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Մուսալեռ գյուղի տներից մեկում փայտի ինքնաշեն վառարանը պայթել է,42–ամյա տղամարդը մահացել է։

Ոստիկանությունը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ դեկտեմբերի 6-ին, երեկոյան ժամը 19.55-ին։

Ողբերգական դեպք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում. կա զոհ

«Շտապօգնության» կայանից տեղեկություն է ստացվել, որ դեմքի և մարմնի աջ կեսի առաջին ու երկրորդ աստիճանի այրվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1957 թ. ծնված Ազատուհի Ա.-ն: Իսկ 1976 թ. ծնված Սարգիս Հաջաթյանը տեղում մահացել է։

Նախնական տվյալներով` տանը, չպարզված հանգամանքներում, պայթել է ինքնաշեն վառարանը։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն: