ՌԱԴԻՈ

Բաբայան. «Եթե կան հանդիպումներ, ուրեմն խաղաղ գործընթացն ընթացքի մեջ է»

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Sputnik
Բաբայան. «Եթե կան հանդիպումներ, ուրեմն խաղաղ գործընթացն ընթացքի մեջ է»

Արցախում նման հանդիպումների հետ մեծ հույսեր չեն կապում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Այս հանդիպումները թույլ են տալիս պահպանել բանակցային գործընթացը, դրա շարունակականությունը, խաղաղ կարգավորման գործընթացը, որովհետև եթե կան այդ հանդիպումները, ուրեմն խաղաղ գործընթացն ընթանում է»,– ասել է Բաբայանը։

Միաժամանակ Դավիթ Բաբայանը հաստատեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունն այն մասին, որ արցախաադրբեջանական շփման գծում խախտումները կրճատվել են։ Բայցևայնպես, դա, նրա խոսքով, չի բարձրանում Ադրբեջանի նկատմամբ հավատը։