ԵԱՏՄ ղեկավարները 18 փաստաթուղթ են ստորագրել

ԵԱՏՄ առաջնորդները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի արդյունքում մի քանի փաստաթուղթ են ստորագրել, այդ թվում` 2019 թվականի Միության բյուջեն և նավթի ու գազի ընդհանուր շուկայի մասին որոշումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի արդյունքում փաստաթղթերի փաթեթ են ստորագրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Համապատասխան ցանկը հրապարակված է Կրեմլի կայքում` ընդհանուր առմամբ 18 փաստաթուղթ։

Ո՞վ կփոխարինի Փաշինյանին. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդում «փոխարինողի» հարց է բարձացվել

Առաջնորդները ստորագրել են «ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման մասին հռչակագիրը», «ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման ռազմավարության մասին» կարգադրությունը, «ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին» որոշումը, «ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման մասին» որոշումը, «Մի կողմից, ԵԱՏՄ–ի և նրա անդամ երկրների և, մյուս կողմից, ՉԺՀ–ի միջև առևտրա–տնտեսական համագործակցության մասին 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագիրը ուժի մեջ մտնելու մասին» որոշումը։

Բացի այդ, ստորագրվել է նաև «Մի կողմից, ԵԱՏՄ և նրա անդամ երկրների և մյուս կողմից ԻԻՀ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը տանող 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագիրը ուժի մեջ մտնելու մասին» որոշումը, «ԵՏՀ աշխատանքի կանոնակարգի № 1 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, «ԵԱՏՄ-ի 2019 թ.-ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» որոշումը, ինչպես նաև մի շարք այլ փաստաթղթեր։