Վանաձորի գիշերօթիկը կաջակցի նաև ընտանիքում ապրող երեխաներին

Կառավարության նոր որոշման համաձայն` «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունը» անվանափոխվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Վանաձորի երեխաների խնամքի և պաշտպանության N1 գիշերօթիկ հաստատությունն այսուհետ կկոչվի Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն: Այսօր այս որոշումը կայացվեց ՀՀ կառավարության հերթական նիստում:

Երեխան, որին Քիմ Քարդաշյանն «ուզում է որդեգրել», Գյումրուց չէ. մանկատան տնօրեն

Ներկայացնելով նման փոփոխության անհրաժեշտությունը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը նշեց, որ նոր կենտրոնը կկարողանա աջակցություն տրամադրել Վանաձոր քաղաքի` երեխաներ ունեցող բոլոր այն ընտանիքներին, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում:

Պաշտոնական տվյալներով` Վանաձորում նման իրավիճակում հայտնված 3-18 տարեկան 100 երեխա կա, հայտնվելու վտանգի տակ գտնվող երեխաների թիվը 50 է, ընտանեկան բռնության ենթարկված երեխաների թիվը` 15: