Ադրբեջանցին կգլխավորի ԵԽ արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի կառույցն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ներկայացուցիչ Ռամին Գուբանովին ընտրել են Եվրոպայի խորհրդի արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի բյուրոյի նախագահ։ Այս մասին հայտնում է Report–ը։

Ադրբեջանցին կգլխավորի ԵԽ արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը

Ստեղծման պահին կառույցի ղեկավարները միայն Արևմտյան Եվրոպայի պետությունների` Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու Ավստրիայի` ներկայացուցիչներն էին։

Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովը արդարադատության, դատական համակարգի, դատախազության ու փաստաբանության ոլորտներում մասնագիտացած կառույց է։ Հանձնաժողովն աջակցում է Եվրոպայի պետություններին արդարադատության արդյունավետության ու որակի բարձրացման ուղղությամբ, այդ թվում` այդ համակարգերը Եվրոպայի Խորհրդի չափանիշներին համապատասխանեցնելու հարցում։