«Կանխել ու բացահայտել ընտրակաշառքը». Օսիպյանը խորհրդակցություն է հրավիրել

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպեց դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին:
Sputnik

Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ ավելի հեշտ կլինի ցանկալի արդյունքի հասնելը, և կոչ արեց ներկաներին համագործակցել ոստիկանության հետ, ցանկացած իրավախախտման ականատես լինելիս՝ դիմել ոստիկանություն:

Մանրամասները՝ Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեսանյութում: