Մեծ փողեր Հայաստանի համար. ո՞ւր կգնան Եվրամիության 60 միլիոն եվրո դրամաշնորհային միջոցները

Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստանին լուրջ դրամաշնորհներ տրամադրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Եվրամիությունը 2019 թ.–ին Հայաստանին կտրամադրի 60 միլիոն եվրո։

Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց ԵՄ պատվիրակության Համագործակցության սեկտորի ղեկավար Գոնսալո Սերանոն:

Փող և ոչ միայն. ինչպես է հայկական հիմնադրամը կարողացել ներգրավել ամերիկյան մենեջերների

Դրամաշնորհները կտրամադրվեն տարբեր նախագծերի համար։ Միջոցները կտրամադրվեն մասնավոր հատվածին նորարական տեխնոլոգիաների զարգացումը խթանելու համար։

Մասշտաբային ծրագիրը կիրագործվի «Եվրամիությունը` հանուն նորարարությունների» անվանումով։ Կառավարության և Եվրամիության միջև համագործակցության մասին համաձայնագիրը կստորագրվի մինչև Նոր տարի։ Ծրագիրը կգործարկվի 2019թ–ի ապրիլից։

«Ծրագրի նպատակն է նպաստել Երևանում, Հայաստանի մարզերում նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն գյուղատնտեսության, զբոսաշրջության, տեխնապարկերի զարգացման համար», – ասել է Սերանոն։

Նրա խոսքով` հատուկ ուշադրություն կդարձվի ստարտափներին։ Դրամաշնորհներ կտրամադրվեն դասագրքերի, ձեռնարկների հրատարակությանը, ուսուցիչների վերապատրաստմանը և այլն։

Տվյալ պահին համագործակցություն է իրականացվում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-8–ին Գյումրիում տեղի կունենա «Մարզերի ուժեղացում`  բարձր տեխնոլոգիաների ներգրավմամբ»։ Նպատակն է ներկայացնել մարզերի զարգացման ուղիները բարձր տեխնոլոգիաների միջոցով։