ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ից Քրեակատարողական հիմնարկներից փուլ առ փուլ ազատ են արձակվում համաներման տակ ընկած դատապարտյալները:
Ստորև Քրեակատարողական ծառայության ներկայացրած են տվյալներն են, թե որ ՔԿ հիմնարկից քանի դատապարտյալ է արձակվել դեկտեմբերի 5–ի՝ ժամը 18:00-ի դրությամբ.
«Նուբարաշեն» ՔԿՀ – 55
«Արթիկ» ՔԿՀ – 45
«Վանաձոր» ՔԿՀ – 17
«Վարդաշեն» ՔԿՀ – 56
«Գորիս» ՔԿՀ – 16
«Հրազդան» ՔԿՀ – 33
«Աբովյան» ՔԿՀ – 26
«Սևան» ՔԿՀ – 145
«Կոշ» ՔԿՀ – 65
«Արմավիր» ՔԿՀ – 67
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 22
Այսպիսով՝ այսօրվա՝ դրությամբ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 547 դատապարտյալ: