Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են Նախիջևանի սահմանը. Փաշինյան

Արցախի ղեկավարության հետ կապը պահպանվում է, իսկ անհրաժեշտության դեպքում տեղի կունենան անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի զինված ուժերը լիովին վերահսկում են Նախիջևանի հետ սահմանը։

Այսօր լրագրողներին այս մասին ասաց Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանի հայտարարությունն անհեթեթություն է. Փաշինյան

Նրա խոսքով` այն պնդումները, թե Հայաստանը կորցրել է սահմանի վերահսկողությունը, անհիմն են։

«Մի քանի օր առաջ ես եղել եմ տեղում և ծանոթացել իրադրությանը։ Կարող եմ հավաստիացնել, որ մեր զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ լիովին պահպանում են ռազմավարական գերակայությունը», – հայտարարեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Արցախում շփման գծին, ապա նա հավելեց, որ կապ է պահպանում Արցախի գործընկերների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում նրանց հետ կանցկացվեն անվտանգության վերաբերյալ խորհրդակցություններ։