ՀՀԿ պատգամավորի թեկնածու Էդուարդ Շարմազանովը խոսում է Ազգային ժողովի քարոզարշավի մասին և վստահեցնում, որ այս ընտրություններում դասական քարոզարշավ չի եղել, իսկ դրա միակ պատասխանատուն կառավարությունն է։
«Քարոզարշավի բացակայության միակ մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է` Փաշինյանի գլխավորությամբ, որովհետև փոխանակ ներկայացվեին ծրագրեր, զարգացման տեսլական, տնտեսական ծրագիր, արտագաղթի դեմն առնելու և աշխատատեղերի բացման ծրագրեր, նոր ներդրումների ապահովում, ինչի կարիքն ունի Հայաստանը, այսօրվա իշխանությունը բացառապես Փաշինյանի շուրթերով և նրա կողմնակիցների շուրթերով ասֆալտին է փռում, ԱԱԾ֊ով է վախեցնում, պատին է ծեփում»,– ասում է Շարմազանովը։
Սա նրա համար անհասկանալի է և դատապարտելի։
«Մենք տասը տոկոսանոց տնտեսական աճով երկիր ենք տվել Փաշինյանին։ Մեր ժամանակ հարյուր միլիոն դոլար ներդրում է եղել։Մենք ուզում ենք ասել` ժողովուրդ ջա՛ն, այս յոթ ամսվա մեջ, Փաշինյանի կառավարման ընթացքում, այն պրոբլեմները, որ կային, ոչ թե պակասել են, այլ ավելացել»,– ասում է նա։
«Երբ կների ձեզ ժողովուրդը» հարցին ի պատասխան Շարմազանովը նշում է. «Կարևորը` աստված ների բոլորիս»։