Այդպիսի լկտիության համար պետք է պատասխան տալ. Փաշինյանը՝ ապտակով միջադեպի մասին

Այդպիսի լկտիության համար պետք է պատասխան տալ. Փաշինյանը՝ ապտակով միջադեպի մասին
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Բռնությունը՝ որպես հարաբերությունները պարզելու գործիք, ուղղակի անընդունելի է: Այսօր այս մասին լրագրողներին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով երեկվա միջադեպի մասին:

Նրա խոսքով` այդ միջադեպով պետք է հավուր պատշաճի զբաղվեն իրավապահները և մեղավորներին ենթարկեն պատասխանատվության:

«Ով իրեն այդպիսի լկտիություն է թույլ տվել, պիտի ենթարկվի օրենքով նախատեսված պատասխանատվության», - ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք` երեկ երեկոյան «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում՝ Արարատ քաղաքի կենտրոնում, ոմն Արտակ Դավթյանը ապտակել էր դաշինքի համակիր Գ. Բաբայանին։