Անժելա Սարաֆյանի նախկինը ամուսնացավ Միսս աշխարհի հետ. շքեղ հարսանիքի տեսանյութ

11 տարվա տարբերությունը չխանգարեց սիրահարներին հարսանեկան հիանալի արարողությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի — Sputnik. Անժելա Սարաֆյանի նախկին ընկեր երաժիշտ Նիք Ջոնասը ամուսնացել է հնդիկ դերասանուհի Պրիանկա Չոպրայի հետ։

Հնդիկ գեղեցկուհին ցույց է տվել, թե ինչպես է պետք նշել առիթները։ Նախկին միսս աշխարհը նախապես խնդրել է հյուրերին անջատել հեռախոսները, որ արարողության լուսանկարները ժամանակից շուտ չհայտնվեն համացանցում։

Պսակադրության շքեղ արարողությունը տեղի է ունեցել Ումայդ Բհավան հնդկական շքեղ դղյակում։ Երիտասարդներն ու հյուրերը հարսանիքը նշել են նախորդ հանգստյան օրերին։

Նախ զույգը պսակադրվել է քրիստոնեական ավանդույթներով. հայտնի է, որ այդ արարողությունն անցկացրել է Ձոնասի հայրը։ Իսկ հետո հնդկական ավանդույթներով։ Պրիյանկան հարսանեկան կարմիր սարի էր հագել հայտնի հնդիկ դիզայներ Սաբյասաչի Մուկխերջիից։

Արարողությունից մեկ օր առաջ Ջոնասը լուսանկար էր հրապարակել Սանգիտայից։ Դա նախաամուսնական խնջույք է, որի հիմնական գործողությունը հարսի ու փեսայի կողմերի պարային մարտն է։

Նախօրեին զույգը ևս մեկ երեկույթ է ունեցել Նյու Դելիում, որտեղ հայտնի ընկերների ու երկրի կառավարության անդամների համար տոնակատարություն էր կազմակերպվել։

Jonas Brothers հայտնի փոփ խմբի մասնակից Նիք Ջոնասը հայտնի է նրանով, որ ընկերություն է անում մոլորակի ամենագեղեցիկ կանանց հետ։ Նա հայտնի է նաև այն բանով, որ սիրում է  իրենից մեծ կանանց` Անժելան ինը տարով մեծ էր Ջոնասից։