Ջուլիա Ռոբերտսը «փորձել» է Քիմ Քարդաշյանի կուրծքը. տեսանյութ

Հաղորդավարուհին առաջարկել է Ռոբերթսին փորձել դնովի կուրծքը, նա էլ չի մերժել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Էլեն Դեջեներեսի թոք շոուի ժամանակ հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը «փորձել» է Քիմ Քարդաշյանի կուրծքը։

Դերասանուհին կուրծքը «հագել» է հաղորդավարի խնդրանքով, որի կարծիքով` Ռոբերտսն այդպես կարող է ավելացնել Instagram–ի բաժանորդների թիվը։

Դեջեներեսը ենթադրել է, որ արևադարձային լողափի ֆոնին վառ վարդագույն լողազգեստով, դնովի կրծքով նկարվելու դեպքում դերասանուհին կարող է ավելի հայտնի դառնալ սոցցանցերում։

Ներկա պահին Ռոբերտսն ունի 3,6 միլիոն բաժանորդ։

«Տարօրինակ զգացողություն ունեմ, որ քանի դեռ ես կանգնած եմ այստեղ, կորցնում եմ բաժանորդներիս», – կատակել է Ռոբերթսը։

Հաղորդավարը Ջուլիային նաև խորհուրդ է տվել Instagram–ում ցուցադրել խոհարարական վարպետությունը` կեցվածք ընդունելով կարկանդակը ձեռքին և լուսանկարվել լավագույն ընկերոջ հետ։

Ռոբերտսը մի շարք զվարճալի կերպարներ է ցույց տվել` փորձելով նմանակել սոցցանցի շարքային օգտատերերին, որոնք ամեն ինչ անում են լայն հասարակության ուշադրությունը գրավելու համար։