Ադրբեջանի հայտարարությունն անհեթեթություն է. Փաշինյան

Արարատի ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը իր նախիջևանյան այցից մանրամասներ ներկայացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի հայտարարությունը Նախիջևանում 11 000 հա ազատագրելու մասին կատարյալ անհեթեթություն է։ Այս մասին այսօր, Արարատի մարզում, ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 1–ին համար Նիկոլ Փաշինյանը։

Ինչքանո՞վ է իրական նախիջևանյան վտանգը. պատերազմի սպառնալիք, թե՞ քարոզչական հնարք

«Ես 15 օր առաջ եղել եմ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում, որտեղ ծանոթացել եմ իրավիճակին և կարող եմ հավաստիացնել այդ մասին,– ասաց Փաշինյանը,– Հայաստանի զինված ուժերը, ինչպես նախկինում վստահորեն պաշտպանել են մեր սահմաններն ու անվտանգությունը, այնպես էլ վստահորեն շարունակում են պաշտպանել»։

Իր որակմամբ` «ավելի մանրամասն ու ոգևորող տեղեկատվություն» նա ձեռնպահ կմնա հայտնելուց` հիշեցնելով, որ ուղիղ եթերի միջոցով իր հայտարարություններին հետևում են նաև սահմանից այն կողմ։