Գեղարքունիքում զինծառայողը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա ճանապարհին մահացել է

Վարորդը դեպքի վայրից չի փախել և զանգել է համապատասխան ծառայություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Դաժան սպանություն Գյումրիում. ծեծելով սպանել են փողոցը մաքրող կնոջը

Ժամը 20։40-ի սահմանում Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչներից մեկը՝ 24-ամյա Վիկտոր Ցականյանը, Mercedes մակնիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 36 կմ հատվածում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի Կողբավան գյուղի բնակիչ, 29-ամյա Վարուժան Հարությունյանին։

Վարորդը դեպքի վայրից չի փախել, զանգել է համապատասխան ծառայություններ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։