Ալբինոսների գեղեցկության անսովոր մրցույթ է անցկացվել Քենիայում

Նրանք տարբերվում են բոլորից, և ուշադրությունը նրանց հանդեպ հատկապես կարևոր է։ Աֆրիկայի ալբինոսների գեղեցկության մրցույթը անցկացվեց Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում։
Sputnik

Այս միջոցառման շնորհիվ կազմակերպիչներն ուզում էին ուշադրություն հրավիրել ալբինիզմ ունեցող մարդկանց դեմ բռնության ու խտրականության վրա։

Քանի որ ալբինոսները ստիպված են լուրջ խնդիրների բախվել, նրանց հետապնդում են ծիսական սպանությունների համար, որոնք առաջացել են աֆրիկյան որոշ շրջաններում սխալ համոզմունքից, իբր ալբինոսի մարմնի մասերն օգնում են հարստություն ձեռք բերել։

Աշխարհում ալբինոսների շրջանում գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Քենիայում 2016 թվականին։