ՌԱԴԻՈ

Որո՞նք են ԱԺ ընտրության քարոզչության առանձնահատկությունները. պարզաբանում է Սերոբ Անտինյանը

Sputnik Արմենիայի «Ինտերակտիվ» հաղորդաշարի հյուրը կառավարման մասնագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանն է:
Sputnik

Դեկտեմբերի 9-ին հեղափոխական գործընթացների ամրագրումը կլինի օրենսդիր օղակում: Անտինյանի համոզմամբ, հետհեղափոխական շրջանում առաջնային էր իրավապահ ու դատական համակարգերի ապամոնտաժումը, որը շոշափելի կդարձներ հեղափոխության արդյուները:

Նախընտրական քարոզչությունը կփոխի քաղաքական ուժերի շանսերի հարաբերակցությունը, թե ոչ, դեռ տեսանելի կդառնա, ժամանակը քիչ է, բայց կբավարարի գաղափարական պայքար մղելու համար։ Անտինյանը կարծում է, որ նոր իրողության պայմաններում, երբ քաղաքացին գիտակցում է, որ կարող է ազդել ներքաղաքական իրադարձությունների վրա, քաղաքական ուժերը նոր գործիքակազմ պետք է կիրառեն։ Նրա գնահատմամբ՝ այս պարագայում կուսակցությունները պետք է հանդես գան իրապես գաղափարական ու ծրագրային մոտեցումներով։

Հաղորդավար՝ Լուսինե Մկրտչյան