Պուտինը չի բարևե՞լ Թրամփին G20–ի գագաթնաժողովում. ի՞նչ է կատարվել իրականում. տեսանյութ

Տեսանյութում երևում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիտավորյալ չի բարևում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ուշադրությունը սևեռելով թղթերի վրա։
Sputnik

Լիովին պարզ է չէ` ողջունել են միմյանց ՌԴ և ԱՄՆ նախագահները G20–ի ժամանակ Արգենտինայում, թե ոչ։ Տեսախցիկները չեն ֆիքսել այդ պահը, բայց գագաթնաժողովին ներկա ԶԼՄ ներկայացուցիչները պնդում են, որ նրանք չեն բարևել միմյանց։

G20–ի մամուլի սրահում մեծ էկրաններին երևացել են այն կադրերը, երբ երկրների ղեկավարները գալիս են լուսանկարվելու։ Այն պահին, երբ Թրամփը մոտեցել է արդեն իր տեղը զբաղեցրած Պուտինին, ռեժիսորը եթերի կադրը փոխել է այլ տեսախցիկի վրա, և հեռուստադիտողը չի կարողացել տեսնել, թե ինչպես նրանք հայտնվել կողք կողքի։

Բայց տեսանյութում երևում է, որ ՌԴ նախագահը դիտավորյալ անտեսում է ԱՄՆ ղեկավարին` կենտրոնանալով փաստաթղթերի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ էր հայտարարել G20 գագաթաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպումը։