Անախորժ միջադեպ. Մակրոնին ու նրա կնոջը չեն դիմավորել Արգենտինայի օդանավակայանում.տեսանյութ

G20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բուենոս Այրես ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ու նրա կնոջը` Բրիջիտին, Արգենտինայի պաշտոնական այրերից որևէ մեկը չի դիմավորել օդանավասանդուղքի մոտ։ Այդ անախորժ միջադեպի տեսանյութը պայթեցրել է համացանցը։
Sputnik

Ֆրանսիայի նախագահն ու առաջին տիկինը չորեքշաբթի երեկոյան Արգենտինա են ժամանել։ Տեղի ԶԼՄ–ների տվյալներով` նրանց պետք է դիմավորեր Արգենտինայի փոխնախագահ Գաբրիելա Միկետին։

«Մենք պետք է սպասեինք մինչև մեզ կասեին` հիմա, որպեսզի գնանք կարմիր գորգի մոտ նրանց դիմավորելու։ Ամեն ինչ հաշվարկված էր րոպե առ րոպե և համաձայնեցված Ֆրանսիայի նախագահի արարողակարգի աշխատակիցների հետ։ Երբ նրանք մեզ ցուցում տվեցին, հասկացանք, որ նախագահն (Մակրոնը – խմբ.) արդեն ավտոմեքենա է նստում», – ՌԻԱ Նովոստին մեջբերում է Միկետիի խոսքերը։

G20–ի YouTube–ի պաշտոնական ալիքում հրապարակած տեսանյութի համաձայն` օդանավակայան ժամանելով, Ֆրանսիայի նախագահն իր կնոջ հետ իջել են ինքնաթիռի սանդուղքով, և չնկատելով պատվիրակության պաշտոնական դեմքերին, որոնք նրանց պետք է դիմավորեին, Մակրոնը բարևել է դեղին ժիլետով օդանավակայանի աշխատակցին, ինչ վրա ուշադրություն են դարձրել ԶԼՄ–ները` ի նկատի ունենալով Ֆրանսիայում դեղին ժիլետների շարժման զանգվածային ակցիաները։

G20  գագաթնաժողովը Արգենտինայի մայրաքաղաքում կանցկացվի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը։ Գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարներից շատերը արդեն ժամանել են Բուենոս Այրես։