Վրաստանը կին նախագահ ունի. Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է ընտրություններում

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ Ավելի քան երեսուն տարի նա աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Վրաստանի ընտրատեղամասերի 99.7 տոկոսի արդյունքներով «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու, Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ստացել է ընտրողների ձայների 59.56 տոկոսը։ Այս մասին հայտնում է Sptunik Գրուզիան։

Նրա մրցակիցը` «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Գրիգոլ Վաշաձեն, ստացել է ձայների 40.44 տոկոսը:

«Սուլուգունիով ավելի լավ կլիներ...»․ ի՞նչ են «կորցրել» վրացիները Հայաստանում

Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին աջակցության համար` Էքզիթփոլի արդյունքներն իմանալուց հետո, որոնք հաստատել են նրա առավելությունը ընտրություններում։

Հիշեցնենք` ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 28–ին կայացած ընտրությունների արդյունքում 25 թեկնածուներից ոչ ոք չի կարողացել հաղթահարել 50+1% անհրաժեշտ շեմը։

Նախագահի լիազորությունների ժամկետը վեց տարի է։ Սա ուղիղ քվեարկության միջոցով վերջին ընտրություններն են. այսուհետ պետության ղեկավարին նշանակելու են 300 պատվիրակները։

Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18–ին Փարիզում վրացի քաղաքական էմիգրանտների ընտանիքում։ Ավելի քան երեսուն տարի աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ համակարգում։ 2004–ից 2005 թվականներին Վրաստանի արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցրել։ 2005 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին ստեղծել է «Վրաստանի ճանապարհ» ընդդիմադիր կուսակցությունը, որը ակտիվ մասնակցում էր 2007 – 2009 թվականների բողոքի ակցիաներին։ Հինգ տարի անց Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։