Շնաձկան ատամներից գլխի խրթոցն է միայն հիշում. դաժան հարձակման տեսանյութը

Համացանցում տարածվում է դաժան տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է Բահամյան կղզիների ափերին շնաձուկը հարձակվում սուզորդի վրա։
Sputnik

Տեսագրությունում երևում է, թե ինչպես է հսկայական երկումետրանոց շնաձուկը լողում 29–ամյա տղայի ուղղությամբ և բռնում նրա գլուխը։

Ընկերներն օգնել են երիտասարդին բարձրանալ նավ և վիրակապել են նրա գլուխը։ Բժիշկները Կրաուզեի մոտ ախտորոշել են գանգուղեղային վնասվածք։

«Միակ բանը, որն իսկապես հիշում եմ այդ պահից, գլխիս խրթոցի ձայնն էր։ Շատ տհաճ ձայն էր», – պատմել է Կրաուզեն Evening Standard պարբերականին։

Նշենք, որ շնաձկների հարձակման մասին համացանցում հայտնված տեսանյութերը օգտատերերի մոտ մեծ «ժողովրդականություն» են վայելում։