Ազնավուրն անմիջապես արձագանքեց. Մոսկվայում հիշել են 1988-ին Հայաստանին ձեռք մեկնածներին

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի երեսուներորդ տարելիցին նվիրված միջոցառմանն եկել էին Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքական գործիչները, գործարարներն ու հասարակական գործիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Մեծն Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլյան, Մոսկվայում կայացած «Գթասրտության ժամանակագրություն» երախտագիտության արարողության ժամանակ պատմել է` ինչպես է լեգենդար շանսոնյեն 1988 թվականին համախմբել աշխարհի հանրությանը` Հայաստանին օգնելու համար։

Ազնավուրն անմիջապես արձագանքեց. Մոսկվայում հիշել են 1988-ին Հայաստանին ձեռք մեկնածներին

Միջոցառումը կազմակերպել էին Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը, «Ավրորա» հումանիտար նախաձեռնությունն ու Ազնավուր հիմնադրամը։ Այն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի 30–րդ տարելիցին էր նվիրված։

Սփյուռքը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Սպիտակի երկրաշարժի օրերի աջակցության համար

«Հայրս առաջին մարդկանցից էր, ով արձագանքեց 1988 թվականի ողբերգությանը` միանգամից գործի անցնելով։ Նույն գիշերը նա Ժորժ Կառավարեցի հետ գրեց «Pour toi Armenie» երգը` համախմբելով արտիստներին Ֆրանսիայից, Ամերիկայից, Իտալիայից, իսկ հետո` աշխարհի ամբողջ հանրությանը։ Մարդկանց միավորելու ունակություն ունեցողների ու կարեկցողների առկայությունն ամբողջ աշխարհում մարդկության փրկության առանցքային գործոն է», – ասել է Ազնավուրի որդին։

Երեկոյին ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը, ՌԴ Դաշնության Խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, լուսանկարիչ Եվգենի Ժիլյաևը, որը 1988 թվականին Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալն էր, «Սպիտակ» ֆիլմի սցենարիստ Մարիա Սոչինսկայան, Bosco di Ciliegi ընկերությունների խմբի դիտորդների խորհրդի նախագահ ու «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համախոհ Միխայիլ Կուսնիրովիչն ու հայտնի այլ մարդիկ։

Ազնավուրն անմիջապես արձագանքեց. Մոսկվայում հիշել են 1988-ին Հայաստանին ձեռք մեկնածներին

Ելույթ ունենալով միջոցառմանը` ՌԴ–ում ՀՀ դեսպան Վարդան Տողանայնն ընդգծեց, որ երախտագիտության արարողությունն անցկացվում է ավելի քան 25 հազար մարդու խլած ողբերգության 30–րդ տարելիցին ընդառաջ։

«Հայաստանը երբեք չի մոռացել այն մարդկանց ու ժողովուրդների արարքները, որոնք անտարբեր չեն մնացել հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ պատմության ամենադժվար պահերին։ Սկսած Հայոց ցեղասպանությունից մինչև Սպիտակի երկրաշարժը մեր պատմությունը լի է մարդասիրության, կարեկցանքի անհավանական օրինակներով։ Այսօր, ի դեմս Ռուսաստանի ժողովուրդների, մենք ոչ միայն շնորհակալություն ենք հայտնում ամբողջ աշխարհին, այլև հայտարարում ենք, որ ձգտում ենք լինել նրանց կողքին, ովքեր մեր կարիքն ունեն», – ասել է Տողանյանը։

Շիրակում և Լոռիում դեկտեմբերի 7-ին չեն աշխատի

Բարերար, հասարակական ներդրող, «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այդ միջոցառումը կոչված է դառնալ տարբեր հարթակներում իրականացվող ոգեշնչման ու հասարակական փոփոխությունների գլոբալ խորհրդանիշ։ Նրա խոսքով` անհրաժեշտ է ցույց տալ աշխարհին կարեկցանքի ու ազնվության իրական արժեքը, որը մոտիվացնում է ժամանակակից հերոսներին։

«Մենք հարգանք ու երախտագիտություն ենք հայտնում այն մարդկանց, ովքեր փրկում են աշխարհը, հատկապես այն մարդկանց, ովքեր Սպիտակի երկրաշարժից հետո վտանգում էին իրենց կյանքը։ Շատ կարևոր է, որ հիշում ենք ինչպես 1988 թվականի, այնպես էլ 1915– 1923 թվականների Հայոց ցեղասպանության ժամանակների հերոսների անունները։ Այսօր մենք խոսում ենք ոչ թե տնտեսության կամ քաղաքականության, այլ հիմնարար մարդկային արժեքների մասին», – Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ավրորա» հումանիտար նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ են դարձել, 514 հազան անօթևան են մնացել։ Հայ ազգին օգնության ձեռք են մեկնել ինչպես առանձին անհատներ, այնպես էլ երկրներ։