Ադրբեջանի կրակոցներից տուժած Զանգակատուն գյուղն աջակցություն կստանա

Կառավարությունը բյուջեից այս նպատակով կհատկացնի 3 025 000 դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն կտրամադրվի։ Նման որոշում է այսօր կայացրել ՀՀ կառավարությունը՝ հերթական նիստի ընթացքում։

Միջոցառումներ են ձեռնարկվել. Տոնոյանը խոսեց հայ–ադրբեջանական սահմանի մասին

Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածություններն այրվել էին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով։

Սպասվող գարու բերքը 27.5 տոննա էր։ Կառավարությունը փոխհատուցումը հաշվարկել է 1 կգ գարու շուկայական արժեքով՝ 110 դրամով։

Ինչպես կառավարության նիստում հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, փոխհատուցում կստանան 3 տնտեսություն, որոնք միասին ունեն  11 հա ցանքատարածություն։Կառավարությունը բյուջեից այս նպատակով կհատկացնի 3 025 000 դրամ: