«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել

Ինժեներները ոչ միայն դռան կողպեք են հավաքել, որը հնարավոր կլինի բացել ու փակել սմարթֆոնի հավելվածով, այլև աշխատել են դրա անվտանգության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Հայ ինժեներները շարունակում են «իրերի համացանցում» նորույթներ ստեղծել։ «Էլպիդա էլեկտրոնիկս» ընկերությունը դռան կողպեք է հորինել, որը կարելի է բացել ու փակել համացանցի միջոցով։

«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել

Դրա աշխատանքի սկզբունքը հայտնի է. կողպեքի ներսի կողմից փոքրիկ շարժիչ ու մինի ալեհավաք է ամրացվում համացանցի ազդակն ընդունելու համար։ Ալեհավաքն ընդունում է ազդակը հեռախոսից ու փոխանցում շարժիչին, որը բացում կամ փակում է կողպեքը։

Թռչող նռնականետ․ հայկական հայ-թեքը՝ հակառակորդի արկածախնդրությունների դեմ

Աշխարհում արդեն նման մոդելներ կան, Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ընկերության հիմնադիր Արկադի Խիտարովը։

«Նախատիպն արդեն հավաքել ենք։ Հիմա մեր նպատակն է ստեղծել արդյունաբերական նախատիպ, որն արդեն հնարավոր կլինի արտադրության մեջ դնել», – ասաց Խիտարովը։

Գոյություն ունեցող նման կողպեքների համեմատ նոր մոդելը փորձել են ավելի տնտեսող անել. մեկ մարտկոցը, որը սնում է ալեհավաքն ու շարժիչը,  կարող է չորս տարի աշխատել։

«Մենք հոգացել ենք նաև կապի անվտանգության մասին, որ դուռը բացելու հրահանգն օտար մարդիկ չտան։ Համեմատացած տվյալների փոխանցման wi-fi արձանագրության, նոր, շատ ավելի ապահով արձանագրություն է օգտագործվել», – ավելացրեց նա։

Նոր մոդելն ուզում են առաջարկել հյուրանոցներին ու հյուրատներին (B&B)` այցելուների հարմարավետության համար։

«Հայկական Գեֆեստ». ինժեներների թիմը հեռակառավարվող կողպեք է ստեղծել

Նշենք` Խիտարովն ապրում ու աշխատում է ոչ թե Երևանում, այլ Վանաձորում։ Ծնունդով նա Լոռվա մարզից է, որտեղ դարեր շարունակ ապրում են նրա հայրենակիցները` պոնտոսի հույները։ Իսկ ինժեներիայով նա արդեն ավելի քան երեսուն տարի է զբաղվում է։ Դեռ 80–ականներից ԽՍՀՄ գազատրանսպորտային ցանցում կիրառվել է նրա նորույթը` համակարգչի օգնությամբ գազի ավտոմատ հաշվարկի համակարգը։