Հայտնի են ձմեռային զորակոչի ժամկետները

Կառավարություն այսօրվա նիստում ընդունեց ձմեռային զորակոչ անցկացնելու որոշում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսները հայտարարվում է պարտադիր ձմեռային զորակոչի և զորացրում կատարելու ամիսներ։ Այս որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօր կայացած նիստում։

Բանակում ծառայել ցանկացողներն ավելացել են, բանակից ազատվողները` քչացել

Նշյալ որոշմամբ 2018 թվականի դեկտեմբեր-2019 թվականի հունվար ամիսներին հայտարարվում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում  է մինչև 2018 թվականի  դեկտեմբերի 31-ը ներառյալ,  ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշմամբ նախատեսվում է 2018 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում մինչև 2019 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: