Նիկերս անունով ցլիկին չեն մորթել, որովհետև նա շատ խոշոր է այն գործիքների համար, որոնցով աշխատում են սպանդանոցում։
Նրա հասակը մոտ 2 մետր է, իսկ քաշն ավելի քան 1,4 տոննա։
Սև–սպիտակ ցուլը մեծացել է ավստրալիական մի գյուղի ֆերմաներից մեկում։ Երբ նա ուղղակի քայլում է դաշտում կովերի հոտի հետ, նրա չափսերը վախեցնում ու զարմացնում են անցորդներին։
Հսկա կովի մասին պատմող տեսանյութն արդեն մեծ տարածում է գտել համացանցում։ Նրա չափսերով հիացողների քանակը ժամ առ ժամ աճում է։
«Գուլիվերը կովերի աշխարհում»,–գրել է օգտատերերից մեկը։
Ավստրալիայում ցուլը փրկվել է մորթից իր մեծ չափսերի շնորհիվ։ Ավստրալիայում չափսը կարևոր է։ Իսկ փոքր ցլիկները մեղք են»,–գրել է Ալեքսանդր Վիրկոն։