Գեղարքունիքում 24 տարեկան քաղաքացին մնացել է ձյան տակ. 2-րդ օրն է` նրան չեն գտնում

Փրկարարները փորձում են գտնել ձնահյուսի տակ հայտնված մարդուն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ։ Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության` «911» ծառայությունն այս մասին ահազանգը ստացել է երեկ` նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին։

Սարսափելի դեպք Հայաստանում. վագոն–տնակում այրված դիակ են հայտնաբերել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք:

Այսօր առավոտյան` ժամը 06:55-ին ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնից երկու մարտական հաշվարկ (10 փրկարար) մեկնել են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու:

ԱԻՆ–ը խոստանում է դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն հայտնել: