Ահաբեկիչները քիմիական հարձակում են պատրաստում, որ սադրեն ԱՄՆ–ի հարվածը Սիրիային

Ահաբեկիչները Սիրիայում քիմիական հարձակում են նախապատրաստում քրդական ուժերի դեմ, որ սադրեն ԱՄՆ հարվածները սիրիական ուժերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերին — Sputnik. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Սիրիայում քիմիական զենքի հարված են նախապատրաստում քրդական ուժերի դեմ, որ սադրեն ԱՄՆ հարվածը սիրիական զորքերին։

ՀՀ-ն կապահովի ամբողջ իրավական հիմքը զինվորականներին Սիրիա ուղարկելու համար. Մնացականյան

««Իսլամական պետությունը» պատրաստվում է Սիրիական ժողովրդական ուժերի վրա կրակ բացել այն ուղղություններից, որտեղ տեղակայված են սիրիական իշխանություններին հարող ձևավորումները, այդպիսով սադրելով ԱՄՆ ավիացիայի հարվածները դրանց ուղղությամբ», – ասել են ՌԴ ԱԳՆ–ում։

ՌԻԱ Նովոստիի տեղեկության համաձայն` ահաբեկիչները պատրաստվում են թունավոր նյութերով սպառազինություն կիրառել` սիրիական ժողովրդական ուժերի քրդական դիրքերի վրա կրակելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական Դեր Զոր շրջանում ահաբեկչական կազմակերպությունը հիվանդանոցի շենքում մարտական թունավորող նյութերով ականների արտադրություն է կազմակերպել։