Երբ է Չերչիլն առաջին անգամ հայկական կոնյակ խմել. պարզաբանում է ռուս պաշտոնյան

Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայության տնօրենը պատմել է, թե երբ է Ստալինը սկսել կոնյակներ ուղարկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի — Sputnik. Խորհրդային կոնյակի առաջին չափաբաժինը Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլին է ուղարկվել 1941թ–ի վերջին խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինի անունից։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Պահպանության դաշնային ծառայության տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Սերգեյ Դևյատովը։

Կոնյակի արվեստի աստվածը. ինչպես է Չերչիլը փրկել սիրած խմիչքը ստեղծող Մարգար Սեդրակյանին

«Որքան հայտնի է, Չերչիլի համար կոնյակի առաջին չափաբաժինը Մոսկվայից տարել է Մեծ Բրիտանիային արտաքին գործերի նախարար Էնթոնի Իդենը 1941թ–ին։ Կոնյակը ստանդարտ արարողակարգային փորձ է», – ասել է նա։

Նա նշել է, որ ի հեճուկս տարածված կարծիքի` Չերչիլի սիրելի կոնյակների շարքում են եղել ոչ միայն Հայաստանի շուստովյան կոնյակները, այլ նաև Սարաջիշվիլու գործարանների կոնյակները։

«Ամբողջ աշխարհին հայտնի է, որ Չերչիլին խորհրդային կոնյակ են ուղարկել, և դա եղել է շուստովյան գործարանի հայկական կոնյակը։ Ուղղակի շուստովյան կոնյակը լավ գովազդվել է», – նշել է մասնագետը։

Նրա խոսքով` նախահեղափոխական Ռուսաստանում եղել են կոնյակի երկու արտադրող` Նիկոլ Շուստովը Հայաստանում և Դավիթ Սարաջիշվիլու կոնյակի–գինու գործարանը Վրաստանում և Դաղստանի տարածքում` Կիզլյարում։

Դևյատովը պատմել է, որ Սարաջիշվիլու գործարանների կոնյակներն արկղերով են ուղարկել Մեծ Բրիտանիա, քանի որ Չերչիլը շատ է սիրել այդ խմիչքը։