Եզակի երեխա. ինչով է Դիանա Գևորգյանը զարմացրել Մաքսիմ Գալկինին «Лучше всех» շոուի ժամանակ

Փոքրիկ գերմանահայուհի Դիանա Գևորգյանն ապշեցրել է Գալկինին իր անհավանական տաղանդով, նա երկու տարեկանից համեղ բաներ է պատրաստում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Փոքրիկ Դիանա Գևորգյանը Նյուրնբերգից Առաջին ալիքի «Лучше всех» շոուի սենսացիան է դարձել։

Չորսամյա գեղեցկուհին սիրուն զգեստով ու երկու հյուսերով է բեմ դուրս եկել։ Նա ասել է, որ սիրում է կերակուր պատրաստել, այդ թվում կարողանում է եփել բորշչ, պատրաստել փքաբլիթներ ու աղցաններ։

Եզակի երեխա. ինչով է Դիանա Գևորգյանը զարմացրել Մաքսիմ Գալկինին «Лучше всех» շոուի ժամանակ

Գալկինի հարցին, թե ինչ է ուզում աղջիկը դառնալ, երբ մեծանա, Դիանան խոստովանել է, որ երազում է ծաղրածու դառնալու մասին։

«Սիրում եմ մարդկանց ծիծաղեցնել», – ասել է փոքրիկը։

Փոքրիկ հայուհին նվաճել է Ավստրալիան. Despacito հայտնի հիթը Քրիստինեից. տեսանյութ

«Ապագա ծաղրածուին» սատարելու էր եկել նրա հայրը` Արման Գևորգյանն ու մայրը` Յուլյա Ավդոնինան։ Գալկինը շնորհակալություն է հայտնել, որ ծնողները հայրենիքից հեռու պահպանում են ռուսական մշակույթը` նշելով, որ Դիանան ազատ խոսում է ռուսերեն, թեև ծնվել ու մեծացել է Գերմանիայում։

Հաղորդավարը ծնողների խորհրդով կրկին հարցեց աղջնակին` ինչ է նա ուզում դառնալ ապագայում։

«Հավաքարար։ Քանի որ իմ մանկապարտեզում ավել կա, ու բոլոր երեխաները աղբ են թափում», – նշել է Դիանան։

Ապա Գալկինը երեխային տարել է հատուկ պատրաստված խոհանոց, որտեղ աղջիկը բորշ է պատրաստել։ Դիանան դա երկու տարեկանում է սովորել։ Գևորգյանը «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատարուհի Ալինա Ջանաբաևայի հետ ցույց է տվել իր խոհարարական տաղանդը։