Իրան-Իրաք սահմանային գոտում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 900–ի

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի - Sputnik. Իրան-Իրաք սահմանային գոտում գրանցված երկրաշարժի հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել:

«Դեկտեմբերի 7-ին Լենինականում կլինեմ»․ Խորիկը պատմել է 1988թ-ի սև օրվա և Յուրիի մասին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 25-ին, տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Ըստ «РИА Новости» լրատվական գործակալության՝ երկրաշարժի հետևանքով կան մոտ 900 տուժածներ: