Ի՞նչ փակագծեր կբացի Ռոբերտ Քոչարյանը. «168 ժամ»

Շաբաթվա վերջին նախատեսվում է Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթը։ Թեման ղարաբաղյան կարգավորումն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Առաջիկա ուրբաթ և շաբաթ օրերին, Երևանում տեղի է ունենալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի նախաձեռնությամբ ստեղծված «Լազարևյան ակումբի» առաջին լիագումար նիստը:

Ռոբերտ Քոչարյանի դատավարության օրը հայտնի է

Գրում է «168 ժամ» թերթը և տեղեկացնում, որ միջոցառմանը հրավիրվել և հրավերն ընդունել է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այս տեղեկությունը, հատկապես հետաքրքրական է այն տեսանկյունից, որ ակումբի նիստի երկրորդ օրն ամբողջությամբ նվիրված է լինելու ղարաբաղյան հարցի կարգավորման հեռանկարին և առկա մարտահրավերներին: Ի՞նչ փակագծեր կբացի Քոչարյանը: Եվ կբացի՞ արդյոք»,– գրում է «168 ժամը»:

Ակումբի նիստերը նախանշված են նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին։