ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկայի» փորձնական արձակում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում են իրականացրել: Հրթիռը 65 կիլոմետր հեռավորությունից ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը: Facebook–ի իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին:

Հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում

«Զինուժ մեդիան» տարածել է ռեպորտաժի կարճ ծանուցումը, որում կարելի է տեսնել «Տոչկայի» համազարկը: