ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Անշարժ գույքի կադաստրի համակարգում եղել է կազմակերպված կոռուպցիա, բայց այսօր այն այլևս կազմակերպված չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։
«Ամբողջովին չենք կարող բացառել, որովհետև մեծ համակարգ է, 800 աշխատակից ունի, բայց հետևողական աշխատանք ենք տանում ամբողջովին բացառելու ուղղությամբ»,– ասաց նա։
Նախկինում գոյություն ունեցած կոռուպցիոն համակարգի բացահայտման արդյունքում, Պետրոսյանի խոսքով, շուրջ 2-3 մլն դոլարի չարաշահումների փաստեր են պարզվել։
«Դրանցում շատ խոշոր գումարների, նախկին խոշոր պաշտոնյաների անուններ կան։ Բայց դրանց մասին հայտարարություններ անելը կթողնենք իրավապահներին»,– ասաց Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ բոլոր բացահայտումները փոխանցվել են իրավապահներին։